ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Չլինի՞ վարչապետ են նշանակում

Չլինի՞ վարչապետ են նշանակում
18.09.2012 | 02:35

Պարզվում է` կոռուպցիան պետական համակարգում այնքան խոր արմատներ է գցել, որ շարքային, մանր չինովնիկները, օգտվելով այդ հանգամանքից, իրենց սրտի ուզածն անում են: Վերջիններս փոքր-ինչ մտավախություն անգամ չունեն, որ դրա համար պատասխանատվության կենթարկվեն: Օրերս մեզ հայտնի դարձավ (թյուրիմացությունից խուսափելու համար առայժմ զերծ կմնանք գերատեսչության անունը հրապարակելուց), որ գերատեսչություններից մեկի մարզային կառույցում շարքային աշխատանք ունենալու համար դիմած քաղաքացուց պահանջել են 20 հազար դոլար: Քաղաքացու զարմանքին ու տարակուսանքին, թե «չլինի՞ վարչապետ եք նշանակում», տրվել է հետևյալ պատասխանը. «Դե, վերևներից են ուզել»: Թե որքանով են այդ «վերևները» տեղյակ «սահմանված» դրամագլխին, հայտնի չէ, բայց հստակ է մի բան. չինովնիկն առանց վարանելու թիվ է «կրակել»՝ իր բաժին կլորիկ գումարը ստանալու ակնկալիքով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ